Facebook-ը թույլ է տվել մեզ մեր ընկերներին ներկայացնել մեր հարսանեկան նկարները, մեր նախընտրած երաժշտությունն ու շատ ուրիշ բաներ, բայց այժմ սոցիալական ցանցը ցանկանում է օգնել մեր օրգանները «նվիրաբերելու» գործին:
Daily Mail-ը գրում է, որ ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ ԱՄՆ-ի և մեծ Բրտանիայի օգտատերերը հնարավորություն կունենան գրանցվել որպես օրգանների դոնորներ՝ սոցիալական ցանցում տեղադրված հղումի միջոցով:
Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերությունը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի հետ, ով նախքան մահանալը երիկամի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել, օգնել է նրան նման գաղափար հղանալ:
Գործադիր տնօրենը նաև ասել է, որ այն մարդիկ, ովքեր արդեն դոնորներ են հանդիսանում, կարող են այդ տեղեկությունը տեղադրել իրենց Timeline-ում:







































