Գիտնականները պնդում են, որ գենետիկ անալիզի միջոցով հնարավոր է կանխատեսել կրծքի քաղցկեղի առաջացումը դրա առաջացումից մի քանի տարի առաջ անգամ:
Daily Mail-ը գրում է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ վտանգը կարող է կրկնապատկվել այն կանանց մոտ, ում գեները փոխվել են բնապահպանական գործոնների պատճառով, ինչպես նաև հորմոնների, ճառագայթման, ալկոհոլի, ծխախոտի պատճառով:
Այս հետազոտությունը կարող է հնարվորություն տալ արյան անալիզի միոջոցով պարզել, թե ով ունի առավել մեծ հավանականություն կրծքի քաղցկեղ ունենալու:
Հետազոտությանը, որն իրականացրել է Imperial College London-ը, մասնակցել է 1380 կին:









































