Մեդիամագնատ Ռուփերթ Մերդոկը չի հանդիսանում «մասնագիտապես պիտանի և գործարար մարդ», որպեսզի ղեկավարի խոշոր միջազգային մեդիաընկերությունը: Այսպես են կարծում բրիտանական խորհրդարանի մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի կոմիտեի պատգամավորները:
Խորհրդարանականները կարող են ստիպել Մերդոկին վաճառել British Sky Broadcasting-ի բաժնետոմսերը, որ կազմում է նրա մեդիակայսրության զգալի մասը:
Հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների, մարզիկների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերաբերյալ բարձրացած աղմուկն արդեն ազդել է News Corporation-ի վարկանիշի վրա: Նրա զոհերը հայց են նախապատրաստում՝ դատարան ներկայացնելու:
Ռուփերթ Մերդոկին են պատկանում The Sun և Time թերթերը, ինչպես նաև Wall Street Journal-ի, New York Post և Fox News թերթերի բաժնետոմսերի գլխավոր մասը:










































