Մեքսիկայում օրենք է ընդունվել, համաձայն որի` հանցավոր կազմակերպություններից տուժածները փոխհատուցում կստանան իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Ապրիլի 30-ին օրենքը փակ քվեարկությամբ ընդունվել է Մեքսիկայի Կոնգրեսի կողմից:
Փաստաթուղթը ենթադրում է, որ տուժածներին կցուցաբերվի ֆինանսական, իրավաբանական ու բժշկական օգնություն:
Օրենքը կգործի այն մարդկանց համար, ովքեր գողացվել են մաֆիայի կողմից կամ նրանց համար, ում հարազատները սպանվել են հանցագործների կողմից:
Հատուկ հանձնաժողովը կգրանցի նմանատիպ հանցագործությունները: Իրավապաշտպանները պնդում են, որ ներկայում այդպիսի գործերի զգալի մասն անգամ չի հասնում դատարան:
Փոխհատուցում ստանալու համար, ըստ օրենքի, կարող են դիմել նաև նրանք, ովքեր տուժել են իրավապահ մարմինների աշխատակիցների անօրինական գործելաոճից: Մեկ անձի համար առավելագույն փոխհատուցումը չպետք է գերազանցի 70 հազար դոլարը: Փոխհատուցման գումարները տրամադրելու համար պետք է ստեղծվի հատուկ պետական հիմնադրամ:









































