Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Պուրակում բարեկարգված քաղաքացիականությունը

Մաշտոցի պուրակում տեղի ունեցող իրադարձությունները այսօր անսպասելի զարգացում են ունեցել: Պուրակ է այցելել Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանին հանձնարարել, որ կրպակները, որոնք տեղադրված են այգում, կարճ ժամանակում ապամոնտաժվեն: Փաստորեն, պուրակում արդեն մոտ երեք ամիս շարունակվող պայքարը որոշակիորեն անսպասելի զարգացում է ունենում և կարծես թե մոտենում հանգուցալուծմանը: Ուշագրավ է, որ այդ ամենը տեղի է ունենում ապրիլի 29-ին պուրակում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դեղին սաղավարտով քաղաքացիական ապամոնտաժողների բրիգադը ձեռնամուխ եղավ անօրինական բուտիկների ապամոնտաժման մասին քաղաքացիական դատարանի կայացրած որոշումն իրականացնելու հերթական փորձին: Տեղի ունեցավ բախում ոստիկանության հետ, մինչ այդ պուրակում ընթացող պայքարի համար աննախադեպ բախում:

Եվ ահա, երկու օր անց՝ Սերժ Սարգսյանի այցն ու հանձնարարականը: Այդ ամենը շատերն արդեն հասցրել են գնահատել որպես կազմակերպված նախընտրական շոու: Դա չէ, իհարկե, էականը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը դիմում է այդ քայլին, գնում է շոուի: Բայց խնդիրն այն է, որ այդ քայլին նրան մղեց քաղաքացիական ակտիվության եռամսյա անկուսակցական պայքարը, ինչը իշխանությանը իսկապես փակուղի էր մղել և թե՛ քաղաքային, թե՛ հանրապետական իշխանությունների որևէ օղակ այդպես էլ չկարողացավ բուտիկների օրինականության մեկ որոշում անգամ ներկայացնել քաղաքացիների պահանջով: Ի վերջո, իշխանությունը ստիպված էր փակուղային վիճակից ելք որոնել և գտնել այն գոնե նախընտրական դիվիդենտներ հավաքելու մեջ:

Հազիվ թե Մաշտոցի պուրակի այդ քայլը էապես փոխի ՀՀԿ՝ գրեթե զրոյական ձայների հարաբերակցությունը, բայց խնդիրն անգամ դա էլ չէ, այլ քաղաքացիական պայքարի արդյունքը: Փաստորեն, Մաշտոցի պուրակի քաղաքացիական անհնազանդությունը տվեց իր արդյունքը, և իշխանությանը ստիպեց խաղալ քաղաքացու կանոններով: Այստեղ մի քանի եզրահանգումների կարիք կա:

Նախ՝ Մաշտոցի պուրակը մի տարբերակ էր, երբ խնդրի շուրջ համախմբվեցին տարբեր քաղաքական դիրքորոշումներ, հայացքներ, պատկանելություն և կողմնորոշում ունեցող մարդիկ, որոնց, սակայն, գաղափարական տարաձայնությունները չխանգարեցին երեք ամիս շարունակ հետևողական լինել մեկ խնդրի ուղղությամբ և փաստացի հասնել արդյունքի: Այդ արդյունքը իրավիճակային է, արդյունքը լոկալ է, վերաբերում է ընդամենը մի պուրակի, բայց խնդիրն այն է, որ արդյունքն ունի նաև առավել խորքային հոգեբանական իմաստ, և այն քաղաքացիական պայքարի նոր մարտավարության օրինակ է, որ կարող է կիրառելի դառնալ այլ հարցերում ևս՝ այդպիսով առավել օրինակելի և վստահելի դառնալով ավելի ու ավելի շատ քաղաքացիների շրջանում: Ի վերջո, Հայաստանում այսօր դա լուրջ խնդիր է, և հասարակական լայնածավալ մոբիլիզացիայի համար անհրաժեշտ են նոր մարտավարական մոտեցումներ, որոնք հանրության համար կլինեն համոզիչ, որոնց հանդեպ հասարակությունը վստահություն կունենա, ոչ թե նախապես համոզված կլինի այդ մարտավարության անարդյունավետության հարցում: Հասարակական մոբիլիզացիայի նոր ուղիների առումով այդ մարտավարությունը՝ լոկալ պայքարների տարբերակը, երբ խորքային տրամաբանությամբ կլինեն թեկուզ իրավիճակային պայքարի դրսևորումներ, որոնք, սակայն, կօգնեն հղկել առավել լայն մոբիլիզացիոն մեխանիզմները:

Երկրորդ եզրահանգումն այն է, որ Հայաստանում ժամանակն է քաղաքացիական պայքարը տարանջատել կուսակցական պայքարից: Անշուշտ, այս երկու ուղղությունները չեն կարող չընթանալ գործակցված, քանի որ փոխօգնությունը պարզապես կենսական անհրաժեշտություն է, բայց դա պետք է լինի գործակցություն, ոչ թե միաձուլում, որովհետև այդ դեպքում կուսակցականությունը ժամանակի ընթացքում միշտ ավելի դոմինանտ է լինում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ինչի արդյունքում քաղաքացիականության սեգմենտը սկսում է ընդամենը ծառայել կուսակցական նպատակներին և մոտեցումներին: Մենք Հայաստանում նմանօրինակ դրսևորման ենք ականատես եղել տարբեր ժամանակահատվածներում, իսկ վերջին՝ առավել ակնառու օրինակը Հայ ազգային կոնգրեսն է: Կոնգրեսում սկզբնական ժամանակահատվածում կուտակված հսկայական քաղաքացիական պոտենցիալը ցրվեց հենց կուսակցական նպատակների և մարտավարության գերակայության հետևանքով, իսկ մնացած ռեսուրսն էլ ներկայումս, կամա թե ակամա, դարձել է կուսակցական մոտեցումների, կուսակցական ընկալումների և մարտավարության գործիք՝ ըստ էության, այդպիսով զգալիորեն կորցնելով իր արդյունավետությունը հանրային մոբիլիզացիայի ապահովման տեսանկյունից:

Այդ իմաստով, Մաշտոցի պուրակը կարող է հանդիսանալ, այսպես ասած, նոր մարտավարության որոշակի պիլոտային ծրագիր, հարաբերական իմաստով, իհարկե: Ընդ որում, այստեղ ամենևին կարևոր չէ, թե, ի վերջո, ինչպես վերջնականապես ու պաշտոնապես կհանգուցալուծվի պուրակի պայքարը, առավել ևս, որ առայժմ որևէ պաշտոնական հանգուցալուծում չկա էլ: Խնդիրը սակայն այն է, որ իր լոկալ բնույթով հանդերձ, արդյունավետության տեսանկյունից պայքարը դրսևորեց հարաբերականորեն բարձր քաղաքացիական մոբիլիզացիա, ինչը, թերևս, այդ ամենի գլխավոր, առանցքային արդյունքն էր:

Դժբախտաբար, եզրահանգումներից մեկն էլ թերևս այն է, որ պուրակի պայքարը խանդ առաջացրեց ազնվորեն պայքարող շատ այլ քաղաքացիների շրջանում: Եվ այստեղ մենք բախվում ենք հենց այն կուսակցական գերակայությունների ազդեցությանը, որի մասին թվարկեցի ավելի վերևում: Սա, իհարկե, կարելի է համարել Մաշտոցի պուրակի առաջացրած հակադարձ էֆեկտը, որը, սակայն, նույնպես անհրաժեշտ է երկրում և հասարակության շրջանում առկա իրողություններն ամբողջական հասկանալու համար: Դա կարևոր է խնդիրների ախտորոշման ու լուծման առավել արդյունավետ գործընթաց ունենալու համար: Այլ կերպ ասած՝ Մաշտոցի պուրակում, ըստ էության, տեղի է ունենում քաղաքացիական հասարակության բարեկարգման մի գործընթաց, որը, իհարկե, բացառիկ և բացարձակ չէ, բայց ակնհայտորեն նոր է ու թարմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում