The Telegraph բրիտանական ռեսուրսը հայտնում է, որ «Տոտենհեմ»-ի խորվաթ հարձակվողական կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գրավել է ՊՍԺ-ի ղեկավարության ուշադրությունը:
Խորվաթին ուզում է իր թիմում տեսնել Կառլո Անչելոտին: Իտալացի մասնագետը դեմ չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ բերել խորվաթ կիսապաշտպանին, սակայն ՊՍԺ-ին հակառակորդ է այս հարցում «Ման. Յունայթեդ»-ը:
Հիշեցնենք, որ 2008թ.-ին անգլիացիները Զագրեբի «Դինամո»-ին 16,5 մլն ֆունտ են վճարել Մոդրիչի համար:






































