Աուտիզմով տառապող երեխաներին վստահություն փոխանցել. ահա սա է ամերիկացի գյուտարարների ստեղծած նորույթի միակ նպատակը: Նրանք ստեղծել են տղա-ռոբոտ, որը կդառնա երեխաների լավագույն ընկերն ու օգնականը: Անդրոիդին հանձնարարված է ընկերանալ երեխաների հետ: Այն շարժվում է, էմոցիաներ արտահայտում և պարզ արտահայտություններ արտաբերում:
Գյուտարարները վստահ են, որ էլեկտրոնային տղայի հետ երեխաներն ավելի հեշտ կհաղորդակցվեն, քան բժիշկների հետ: Ռոբոտի հետ ընկերանալը նրանց կօգնի ձերբազատվել բարդույթներից և մարդամոտ դառնալ:








































