News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը պետք է ավարտին հասցվեն ԵՄ-ի հետ համապարփակ և ազատ առևտրի և վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները:
Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիուսի հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է. «2013 թվականի երկրորդ կեսին ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու է Լիտվան, ինչը համընկնում է իմ նախագահական ժամկետի ավարտի հետ: Մենք պլանավորել ենք, մինչ այդ ավարտին հասցնել համապարփակ և ազատ առևտրի և վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագրերի ստորագրումը Վրաստանին պատմական հնարավորություն են ընձեռում, որոնց իրագործումը ԵՄ-ում Լիտվայի նախագահության ժամանակ ավելի դյուրին կլինի»:









































