Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ վրացական դատարանը 40,000 դոլար տուգանք է սահմանել Փոթիի ջրատարածությունում կալանված, Կամբոջայի դրոշով երթևեկող Volgo-balt 203 բեռնանավի ռուս նավապետ Վիկտոր Կոռնեևին:
Վրացական կողմի պնդմամբ՝ նավն աղտոտում էր տեղի ջրատարածությունը՝ արտանետելով հիդրավլիկ յուղ: Նավը Դոնի Ռոստովից Փոթի էր բերել 3200 տոննա հացահատիկ: Տուգանքի վճարումից հետո նավին ու նավապետին թույլատրվել է հեռանալ:











































