Սեմ Ռեյմին լինելու է «Պոլտերգեյթս» սարսափ-ֆիլմի պրոդյուսերը:
Ֆիլմի բնօրինակը նկարահանել է Տոուբո Հուպերը՝ 1982 թվականին: Ֆիլմը պատմում է ամերիկյան ընտանիքի մասին, որի տունը գրավել են այլ աշխարհի ուժերը:
«Պոլտերգեյթսի» պրոդյուսերներից մեկը Սթիվեն Սփիլբերգն էր, որը մասնակցել էր նաև սցենարի ստեղծմանը: Առաջին ֆիլմին հաջորդել են երկու շարունակություններ, որոնք մեծ էկրան են բարձրացել 1986 և 1988 թվականներին:
Ռեյմին նոր «Պոլտերգեյթսի» նկարահանումներին կմասնակցի միայն որպես պրոդյուսեր: Ֆիլմի սցենարը գրելու է Դեյվիդ Լինդսի-Էբեյրը, որն աշխատել է «Ռոբոտները», «Թանաքե սիրտ», «Նապաստակի բույն» ֆիլմերի սցենարների վրա:
Սեմ Ռեյմին «Չարաբաստիկ մահացածները», «Սարդ մարդը» ֆիլմերի ռեժիսորն է: