Լուի Արմսթրոնգի շեփորով վերջին կատարումներից մեկի կենդանի ձայնագրությունն առաջին անգամ թողարկվում է հանրության համար:
Associated press-ը հաղորդում է, որ ձայնագրությունն ուրբաթ օրը հնչեցրել են Վաշինգտոնում գտնվող National Press Club–ում, որտեղ այն ստեղծվել էր 1971 թվականի հունվարին:
Ձայնագրությունը կարևոր է նրանով, որ Արմսթրոնգը 1970 թվականին առողջական լուրջ խնդիրներ ուներ և այդ պատճառով շատ քիչ էր նվագում, բայց 1971 թ. նա իր մեջ բավականին ուժ էր գտել Վաշինգտոնում բոլորին իր կատարումով ևս մեկ անգամ ապշեցնելու և նրանց էր ներկայացրել է Hello Dolly-ն: Դրանից հինգ ամիս անց նա մահացել էր:
Smithsonian Folkway Recordings–ը թողարկում է այդ ձայնագրությունը CD և թվային ներբեռնման տարբերակով: