Սագերի ընտանիքը` երկու մեծահասակ և չորս ճուտիկ, Օհայո նահանգի ավտոմոբիլային մայրուղում խցանում են առաջացրել: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ի երեկոյան։ Այս մասին հաղորդում է Cincinnati Enquirer-ը:
Երբ սագերը որոշել են ճանապարհն անցնել, ավտոմայրուղու վրա եղել է բանուկ երթևեկություն` քաղաքի բնակիչներն աշխատանքից տուն վերադառնալիս են եղել, սակայն ստիպված որոշ ժամանակով կանգ են առել, որպեսզի ճանապարհ տան թռչուններին:
Սագերի հայտնվելու վայր են ժամանել ճանապարհային երթևեկության տեսուչները: Նրանք հետևել են ճանապարհի երթևեկությանը, միաժամանակ ապահովել են թռչունների անվտանգ տեղաշարժը մայրուղով: Սակայն սագերն այնքան էլ չեն շտապել: Խցանման երկարությունը գերազանցել է 12 կմ-ը: Ավտոտեսուչներից մեկի խոսքերով՝ թռչուններն այնքան էլ բարեխիղճ հետիոտներ չեն եղել: