TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև սկսվել է լաստանավային երթևեկություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը:
Վերջինիս խոսքերով՝ լաստանավային այդ երթուղին ռազմավարական նշանակություն ունի Եգիպտոսի համար. «Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով զգալիորեն տուժել է ցամաքային հաղորդակցությունը:
Իրավիճակը շտկելու համար Թուրքիայի և Եգիպտոսի միջև ստորագրվել է տարանցիկ ցամաքային և լաստանավային բեռնափոխադրումների ոլորտում համագործակցելու փոխըմբռնման հուշագիր»:
Առաջին երթը դեպի Եգիպտոս իրականացվել է միջերկրածովյան Մերսինից: