Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտել է այսօր առավոտյան տեղի ունեցած՝ 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործով ձերբակալությունների երրորդ ալիքը.
«Փետրվարի 28-ի գործի հետաքննությունը վերածվել է վհուկների որսի: Դատախազությունն այս կամ այն ձերբակալության համար անմիջական հրահանգ է ստանում վարչապետ Էրդողանից, որը վատաբանում է ինձ՝ նշելով, թե ես առաջնորդվում եմ վրիժառության զգացումով: Դատախազն անմիջականորեն կատարում է նրա ցուցումները»:
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը Քըլըչդարօղլուին մեղադրել էր հեղաշրջումներին կողմնակից լինելու մեջ և նրան անվանել էր «բաասական»՝ ակնարկելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: