Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրք ինժեներները հատուկ զենք են պատրաստել՝ երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ պայքարելու համար:
Այդ կրակային հարթակը կհանդիսանա ամենաազդեցիկ զենքը PKK-ի դեմ պայքարում: Այն տեղադրվելու է զրահամեքենաների վրա և սենսորների միջոցով հայտնաբերելու է շարժվող թիրախները, որից հետո գործի է դրվելու նրա գնդացիրը: