Facebook սոցցանցը 300 մլն դոլար և 23 միլիոն բաժնետոմս կվճարի լուսանկարների փոխանակման Instagram հավելվածի համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Մեկ բաժնետոմսը գնահատվել է 30 դոլար:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ աշխարհի խոշորագույն սոցցանցն այդ հավելվածը գնել է 1 միլիարդ դոլարով: Հիշեցնենք նաև, որ Facebook-ը Instagram-ը գնելու փորձ կատարել էր անցած տարվա ամռանը, սակայն մերժում էր ստացել: Ներկայումս այդ հավելվածից օգտվում է 8 միլիոն մարդ, յուրաքանչյուր օր դրա միջոցով ներբեռնվում է 1,3 միլիոն լուսանկար: