Անգլիայի Դուրհամ շրջանում արտասովոր դեպք է տեղի ունեցել: 67-ամյա Բրայան Ուոթսոնը փայտի կտորով հարվածել է և սպանել 1,2 մետր երկարություն ունեցող առնետին, որը հայտնվել էր նրա ագարակում: Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում: Հնարավոր է՝ թոշակառուին քրեական պատասխանատվության ենթարկեն՝ կենդանիների հետ դաժան վերաբերվելու մեղադրանքով:
Բրայանը հրեշի մասին իմացել է այն բանից հետո, երբ տարածքում զբոսնող նրա թոռնուհին ու վերջինիս ընկերը սկսել են «ինքնամոռաց» բղավել: Տանից դուրս վազելով՝ Բրայանը ձեռքն է վերցրել փայտն ու սատկեցրել առնետին:
-Ես երբեք նման մեծ առնետ չեմ տեսել: Կենդանուն սպանելը հեշտ է եղել, քանի որ այն այդքան էլ արագ չէր տեղաշարժվում,- ասել է թոշակառու ագարակատերը,- հավանաբար նա հղի էր: Մի քանի օր անց, նրանք այրել են առնետին և ձերբազատվել հսկայի մարմնից:
Մասնագետների կարծիքով՝ առնետը պատկանում է կրծողների հարավամերիկյան կոյպու տեսակին, այն հայտնի է նաև «գետի առնետ» անունով:
Իրավապահներն այդ մասին իմացան այն բանից հետո, երբ կենդանուն սպանելուց հետո ագարակատիրոջ թոռնուհու ընկերը առնետի լուսանկարը տեղադրեց Twitter-ում: