Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հղիությունն ու երեխայի ծնունդը անվտանգ կլինեն ինչպես մոր, այնպես էլ փոքրիկի համար: Սակայն իդեալական քաշը կարող է օգնել կնոջը խուսափելու շատ խնդիրներից: Ինչպես հայտնում է ITAR-TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Գրանադա քաղաքի Վիրխեն դե լաս Նևես համալսարանական հիվանդանոցի բժշիկ Սեբաստիան Մանսանարեսը:
Մասնագետը հետազոտել է ավելի քան 3000 հղիների բժշկական քարտերն ու համոզվել է նրանում, որ «քաշի ու հասակի ճիշտ համապատասխանությունը մեծ նշանակություն ունի մոր ու երեխայի համար»:
ՎԻճակագրության համաձայն` ճարպակալումը հանգեցնում է սրտաննոթային համակարգի աշխատանքի խաթարմանը, շաքարախտի ու այլ հիվանդությունների, բացի այդ, այն կարող է դառնալ պտղի մակրոսոմիայի պատճառ (չափից ավելի մեծ քաշ մոր արգանդում), դառնալ վաղ ծննդաբերության պատճառ ու անգամ դառնալ երեխայի մահվան պատճառ: Ընդ որում` այդ դեպքում բժիշկներին մնում է դիմել կեսարյան հատման:
Սակայն չափից դուրս նիհարությունը ևս, ըստ բժշկի, կարող է հանգեցնել հղիության ընթացքում տարբեր խնդիրների: Այս հարցը, սական այնքան էլ ուսումանասիրված չէ, սակայն հենց դրա հետ են բժիշկները կապում պտղաջրերի պակասը, որոնք դառնում են երեխայի թոքերի ոչ ճիշտ ձևավորման, թույլ իմունիտետի, կմախքի խախտումների ու այլ պաթոլոգիաների պատճառ:
Գրեթե յուրաքանչյուր կին աշխատում է հետևել իր քաշին, սակայն դրան հնարավոր է hետևել միայն բժիշկների հսկողության տակ, որոնք ունեն հատուկ սանդղակ, որը թույլ կտա պարզել` արդյոք նորմալ է զարգանում պտուղը: