«Մտածիր տղամարդու պես» կատակերգությունը դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարը` անցած հանգստյան օրերին հավաքելով 33 մլն դոլար: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
«Մտածիր տղամարդու պես» ժապավենի հեղինակը ռեժիսոր Թիմ Սթորին է: BoxOfficeMojo-ի տվյալներով` ֆիլմի բյուջեն կազմել է 12 մլն դոլար: Ռուսական վարձույթ ֆիլմը դուրս կգա արդեն հունիսին:
Հանգստյան օրերին վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ռեժիսոր Սքոթ Հիքսի «Երջանիկը» ֆիլմն է` 22.8 մլն դոլարով (ֆիլմի բյուջեն, տարբեր գնահատականներով, 25-35 մլն դոլար է):
Գարի Ռոսի «Սոված խաղեր» ֆիլմը, որը մեկ շաբաթ առաջ առաջատար էր, այս անգամ վաստակել է 14.5 մլն դոլար և հայտնվել երրորդ հորիզոնականում: