Ամերիկյան Սփրինգփիլդ քաղաքի Օակ Գրուվ գերեզմանատանը բացվել է «Տիտանիկի» աղետին նվիրված հուշատախտակ:
Ինչպես հայտնում է ABC հեռուստաընկերությունը, հուշատախտակի արժեքը 35 հազար դոլար է: Գումարն ամբողջությամբ հավաքվել է մասնավոր բարեգործությունների շնորհիվ:
«Պատմության ամենաահավոր աղետը չի մոռացվի Սփրինգֆիլդում: «Տիտանիկի» աղետից մահացածներից երկուսը եղել են Մասաչուսեթս քաղաքի արևմուտքում գտնվող այս քաղաքի բնակիչներ»,- նշվում է հեռուսատընկերության հաղորդագրության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Հուշատախտակի հանդիսավոր բացմանը ներկա են եղել մի քանի տասնյակ մարդիկ, ներառյալ այն ուղևորների հարազատները, ում հաջողվել է ողջ մնալ: