Եգիպտոսի երկու էներգետիկ ընկերություններ դադարեցրել են գազի արտահանման՝ Իսրայելի հետ ունեցած գործարքը: Այժմ հարցեր են ծագել, թե որքանով է այդ քայլն օրինական, և ինչպես կանդրադառնա դա երկու երկրների փոխհարաբերությունների վրա:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Ampal-ը, որը ներդրումային ընկերություն է Իսրայելում, գազի մատակարարման դադարեցման մասին հայտնել է կիրակի օրը:
Ampal-ն ասել է, որ Egyptian General Petroleum Corporation-ը և Egyptian Natural Gas Holding-ն արդեն East Mediterranean Gas ընկերությանը տեղեկացրել են գազի մատակարարման դադարեցման մասին:
East Mediterranean Gas-ը համարում է, որ մատակարարման դադարեցումը անօրինական է:









































