Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի գրասենյակը հաղորդում է, որ Քաբուլում աֆղանական և ամերիկյան ներկայացուցիչները ավարտել են երկարատև երկկողմանի գործընկերության համաձայնագրի նախագծի նախապատրաստումը: Քաբուլը ներկայացրել է ազգային անվտանգության խորհրդական Ռանգին Դադֆարը, Վաշինգտոնը`ամերիկյան դեսպան Ռայան Քրոքերը: Այս մասին հաղորդում է svobodanews.ru-ն:
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատեն երկու երկրների խորհրդարանները, ապա այն կստորագրեն նախագահներ Համիդ Կարզայը և Բարաք Օբաման: Դրանից հետո այն կմտնի ուժի մեջ:
Սպասվում է, որ արդեն երկուշաբթի Աֆղանստանի ԱԳ նախարար Ամին Ռասուլը պայմանագրի նախագիծը կներկայացնի օրենսդիրներին:
Դեսպան Քրոքերը նշել է, որ համաձայնագիրը կօգնի ԱՄՆ-ին` Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո օժանդակել աֆղանցիներին «միասնական, ժողովրդավարական, կայուն և անվտանգ պետություն» ստեղծելու հարցում:











































