Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը շաբաթ օրը հայտարարել է, որ «Մեծ քսանյակի» (G-20) երկրների ֆինանսների նախարարների հանդիպումները նպաստել են շրջադարձային պահի ստեղծմանը համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում:
Դրա հետ մեկտեղ, ԵՄ երկրների` ճգնաժամի դեմ պայքարող կառավարություններին կոչ է արվել արագացնել բարեփոխումները:
Ուրբաթ օրը «Մեծ քսանյակի» երկրների նախարարները պայմանավորվել են 430 միլիարդ դոլարով շատացնել ԱՄՀ ռեսուրսները, որից կարող են օգտվել կազմակերպության բոլոր անդամները, այլ ոչ թե միայն կոնկրետ շրջաններ:
«Հիանալի է մեծ հովանոց ունենալը»,- ավելի ուշ հայտարարել է Լագարդը մամլո ասուլիսում:
ԱՄՀ շաբաթօրյա հաղորդագրության մեջ ասվում է, որ եվրոպական երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն և կիրառեն դրանք գործնականում:











































