Ֆրանսիայի նախագահ, «Միություն ազգային շարժման համար» կուսակցության ղեկավար Նիկոլա Սարկոզին արդեն քվեարկել է Փարիզի 16-րդ ընտրատարածքում: Այստեղ է գրանցված նաև Սարկոզիի տիկինը` Կարլա Բրունի-Սարկոզին: Նախագահը ընտրատեղամաս է եկել տիկնոջ հետ:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Սարկոզին քվեարկել է բոլոր թեկնածուներից վերջինը:
Սոցհարցումների համաձայն ընտրությունների առաջատարը` սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդը, քվեարկել է Տյուլ քաղաքում, որտեղ նա ընտրում է արդեն 20 տարի:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում ընթանում են նախագահական ընտրություններ, որտեղ ֆավորիտ է համարվում սոցիալիս թեկնածու Ֆրանսուա Հոլանդը, սակայն նա, ըստ կամխատեսումների, կարող է հաղթանակ տանել միայն երկրորդ փուլում:











































