ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Լեզվի մասին» օրենքին. Հիշեցնենք, որ ԱԺ լսումների ժամանակ նա հայտարարել էր, թե այդ օրենքին «ձեռք չեն տալու»: Մինչդեռ հիմա «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ, այնուամենայնիվ, կատարվում են: «Դա փոփոխություն չէ, դա ուղղակի հղում է: Դա իրավական խնդիր է»,- մեկնաբանեց Աբրահամյանը: Ի դեպ, նա ասաց, որ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների նախագիծն այս քառօրյայում չի քննարկվի: «Չէ երեւի, մյուս անգամ»,- հայտարարեց նա: