Ինչպես հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի մոտակայքում երկու ուղևորատար գնացքներ բախվել են միմյանց, ինչի հետևանքով առնվազն 125 մարդ է վիրավորվել:
BBC-ի հաղորդմամբ՝ պատահարը տեղի է ունեցել մայրաքաղաքից դեպի արևմուտք ընկած հատվածում: Գնացքներից ոչ մեկը դուրս չի եկել գծերից, ինչի շնորհիվ մեծ վնաս չի պատճառվել:
Ոստիկանությունը հաղորդել է, որ առնվազն 125 մարդ է վիրավորվել: Զոհերից շատերը կոտրվածքներ ու կապտուկներ են ստացել: Պատահարի պատճառը դեռևս հայտնի չէ, և ոստիկանությունը պատրաստվում է հետաքննություն անցկացնել:








































