Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի հարավում երկու գնացքներ բախվել են իրար: DutshNews-ի փոխնցմամբ` նախնական տվյալների համաձայն տուժել է 48 մարդ:
Ըստ կայքի տեղեկատվության՝ Էյթգեսթ քաղաք մեկնող մարդատար գնացքը բախվել է ճեպընթացի հետ: Նիդեռլանդական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` տուժածներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, չնայած մի քանիսն ունեն կոտրվածքներ:
Associated Press գործակալության փոխանցմամբ` բախումից հետո բոլոր վագոնները մնացել են ռելսերի վրա:
Նիդեռլանդական երկաթուղային իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ժամանակավորապես կփակվի Ամստերդամից դեպի արևմուտք տանող երկաթուղային գիծը:








































