Իրաքում անկայուն քաղաքական իրավիճակը կխոչընդոտի երկրի գազի մատակարարումը «Նաբուկո» նախագծի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
«Իրաքի կառավարության ու Քրդստանի վարչակազմի միջև պառակտումը խոչընդոտ կհանդիսանա «Նաբուկո» նախագծի՝ իրաքյան գազամատակարարման համար».- ասել է Բաբաջանը:
Նա նաև նշել է, որ «Նաբուկոն» չափազանց կարևոր է ինչպես Եվրոպայի էներգաանվտանգության, այնպես էլ տարածշրջանի տնտեսության համար:
«Նաբուկո» նախագիծը ենթադրում է Կասպյան շրջանից և Մերձավոր Արևելքից գազամատակարարում ԵՄ երկրներ: Գազատարի կառուցումը նախանշված է 2013 թ., իսկ առաջին մատակարարումները սպասվում են 2017 թ.:








































