Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը երկրի պաշտպանական հզորության բարձրացման նպատակով Պարսից ծոց է գործուղել «Տոնդար» հրթիռակիրը: Այս մասին հայտարարել է ռազմածովային ուժերի երրորդ օկրուգի հրամանատար Սեյֆոլլահ Բախթիյարվանդը:
Վերջինիս խոսքերով՝ հաշվի առնելով Պարսից ծոցի գոտու կարևորությունն ու տվյալ տարածաշրջանում նավթագազային վիթխարի պաշարների առկայությունը, անհրաժեշտ է ավելացնել երկրի պաշտպանական հնարավորությունները: Նա հավելել է, որ Իրանի պաշտպանական հնարավորություններն ու հզորությունը ծառայում են տարածաշրջանի երկրների խաղաղությանն ու համագործակցությանը:









































