ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ինքնաթիռը Սանտա Բարբարայի օդանավակայանին մոտենալիս բախվել է թռչունների երամին: Նշվում է, որ օդաչուին հաջողվել է «նստեցնել թիվ 2» ինքնաթիռը. ուղևորները չեն տուժել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ այս միջադեպը չի խանգարել Բայդենին մասնակցելու այստեղ նախանշված նախընտրական միջոցառումներին: Հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ է ստացել փոխնախագահի ինքնաթիռը, սակայն վերադառնալիս Բայդենն օգտվել է այլ ինքնաթիռից:
BBC-ն տեղեկացնում է, որ փոխնախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել նաև 2010թ.-ին, երբ բախվել էր Նյու Յորքի օդանավակայանից թռչող թեթև շարժիչով ինքնաթիռին:









































