«ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոչ մի բիզնես չունի, բայց միևնույն է՝ շահաբաժիններ Է ստանում: Այս տվյալները ներառված են որպես պատգամավորի թեկնածու՝ նրա ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ըստ հայտարարագրի` նրա վերջին մեկ տարվա եկամուտը կազմել Է 18 մլն 415 հազար դրամ, որից 3 մլն 25 հազարը եղել Է նրա` որպես պատգամավոր ստացած աշխատավարձը, 11 մլն 250 հազար դրամը ստացել է որպես շահաբաժին` «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ից, իսկ 3 մլն 300 հազարը ստացել Է «Ա.Վ.Ս» ՍՊԸ-ից:
Ալեքսանյանը 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշիվներում ունեցել Է 380 մլն դրամ և 9 մլն 385 հազար դոլար: Նա հայտարարագրել Է չորս շինություն, վեց հողամաս և չորս ավտոմեքենա՝ երկու «Մերսեդես-Բենց», որոնցից մեկը «500» մոդելի, մյուսը` «600», մեկական «Ռենջ-Ռովեր» և «Վազ 21124» մակնիշի:
Ըստ հայտարարագրի` նա չունի ոչ մի գույք, որի արժեքը կգերազանցի ութ միլիոն դրամը, բայցևայնպես, ստացվում է, խաբել է՝ ասելով, թե նախընտրական քարոզարշավի փող չանի: Քարոզարշավի համար կարելի է ծախսել առավելագույնը տասը միլիոն դրամ, որի 38-պատիկը նա ունի բանկային հաշվում»:









































