Սիրիայում ՄԱԿ–ի առաքելության դիտորդների թիվը շաբաթվա ընթացքում կարող է հասնել 30-ի, տվյալ պահին Սիրիայում է գտնվում 7 դիտորդ։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ հղում անելով Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Ահմադ Ֆավզին:
Այժմ Սիրիայում է գտնվում յոթ մարդ: Սպասվում է, որ ևս երկուսը երկուշաբթի օրը կժամանեն»,- ասել է Ֆավզին: Անանի ներկայացուցիչը նշել է, որ իրադրությունը Սիրիայում դեռ բարդ է, իսկ հաշտությունը` փխրուն:
Նախօրեին Սիրիայի կառավարությունը և ՄԱԿ–ի դիտորդների խումբը նախնական համաձայնագիր են կնքել առաքելության կողմից իրականացվող մի շարք աշխատանքների վերաբերյալ:
Ապրիլի 15-ին Սիրիա է ժամանել ՄԱԿ–ի դիտորդների առաջին խումբը: Սպասվում է, որ շուտով դիտորդների թիվը կհասնի 30-ի: Այժմ որոշվում է նաև առաքելության ընդլայնման հարցը` մինչև 300 մարդ:
Դիտորդներն իրենց աշխատանքը սկսել են ապրիլի 16-ին:










































