Ինչպես հաղորդում է Fox News-ը, Ջոնսոնը մահապատժի է ենթարկվել այն բանից հետո, երբ Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել դատարանի որոշումը` կասեցնել մահապատիժն իրագործելու որոշումը, որը պնդում էին պետական պաշտոնյաները:
«Մահապատիժն իրականացվել է ուրբաթ` չնայած այն բանին, որ նա իրավունք ուներ հետագա բողոքարկման».- նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ջոնսոնը մահվան էր դատապարտվել 2006թ. կատարված սպանության համար: Նա հրաժարվեց բողոքարկել դատավճիռն այն բանից հետո, երբ 2009թ. Գերագույն դատարանը քվեարկեց մահապաժի օգտին: Սակայն այդ ժամանակից ի վեր նրա փաստաբանները առանց նրա համաձայնության մի քանի անգամ բողոքարկել էին վճիռը՝ հենվելով նրա անմեղսունակության վրա: