Շրի Լանկայում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Հավը կենդանի ճուտ է լույս աշխարհ բերել: Այն առողջ է և լիովին ձևավորված, միայն թե հավը ներքին տրավմաների պատճառով սատկել է: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը՝ հղում անելով ВВС-ին:
Անասնաբույժների խոսքով՝ բեղմնավորած ձվաբջջից 21 օրում լիարժեք ճուտ է ձևավորվել: Տեղական լրատվամիջոցները կատակելով հավի և ձվի մասին փիլիսոփայության շուրջ, իրենց հոդվածները վերնագրել են այսպես. «Հավն ավելի շուտ է եղել, քան ձուն»: