Ամեն տարի Գլենդելում, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված մեկշաբաթյա միջոցառումներ են անցկացվում:
Այս տարի միջոցառումները կմեկնարկեն Ալեքս կինոթատրոնում: Այնտեղ ելույթ կունենան Կանադայի խորհրդարանի անդամ, ռեժիսոր Ջիմ Կարիգիաննիսը և կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը: Կցուցադրվեն ֆիլմեր հայերի նկատմամբ իրականացած ջարդի և մարդկանց թրաֆիքինգի թեմաներով:
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը արարողություններին մասնակցելու համար հրապարակավ հրավիրել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, որն օրեր առաջ շոուի դրվագներից մեկում քրոջ հետ զրուցելիս ցանկություն էր հայտնել դառնալ Գլենդելի քաղաքապետ: Այն մասին, թե Քարդաշյանը կմասնակցի թե ոչ, պաշտոնական տեղեկություններ չկան:







































