«Երկիր»-ը տեղեկացրել էր, որ, ըստ որոշ խոսակցությունների, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ևւ հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը:
«Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, թեև հերքել է, որ լեզվաբանական համալսարանը միանալու է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին, սակայն այդ գործարքի մասին նոր բացահայտումներ արեցինք: Մեր տեղեկություններով՝ համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքը հյուրանոց դարձնել»:








































