Ավտրալիայի բնակիչը, որը ջրավազանից 79 ցենտ է գողացել, կանգնել է դատարանի առաջ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Gold Coast Bulletin-ին:
Գողությունը տեղի էր ունեցել 1992 թվականին: Դեպքից 20 տարի անց 38-ամյա Սայմոն Մեթերսը որոշել է խոստովանել մեղքը: Վիտորիա քաղաքի բնակիչը Գոլքոստ քաղաքի ջրավազանից գողացել էր մանրադրամները, որոնք զբոսաշրջիկներն ու տեղացիները գցել էին շատրվանների մոտ՝ հույսով, որ իրենց երազանքը կիրականանա:
Նրան ոստիկանությունը ձերբակալել էր, սակայն 19-ամյա երիտասարդը չէր խոստավանել իր մեղքը:
Ի՞նչն է ստիպել արդեն իրավաբանական կրթություն ստացած Մեթերսին հանձնվել, հայտնի չէ: Նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել: