Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ տեխնիկական աշխատանքների ավարտից հետո Ռոքյան թունելը կդառնա ռազմավարական օբյեկտ.
«Ռոքյան թունելի զարգացման նախագծի մասին խոսվում է արդեն երեք տարի, և դրա մասին ամեն ինչ հայտնի է: Ներկայումս այնտեղ կառուցվում է նաև պահեստային թունել և փաստացիորեն ընդլայնվում է հին թունելը: Եթե նախկինում այն իրականացնում էր կողմերի միավորման գործառույթ, ապա շուտով այն կվերածվի ռազմավարական օբյեկտի:
Բնականաբար, այդ ամենն անընդունելի է մեզ համար, քանի որ միջազգայնորեն ճանաչված սահմաններում դա մեր տարածքն է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները համաձայնեցված չեն մեզ հետ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերակառուցման նպատակով երեք տարով փակել է Ռոքյան թունելը:









































