Լրագրող, պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը նոր չէ, որ քաղաքական պատվերի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ խիստ կողմնակալ վերաբերմունք ունի. այնպես որ, կուսակցության մասին նրա խոսքերն իմաստ չունի անգամ մեկնաբանել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ժառանգական պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Վեզիրյանի այն հայտարարությանը, թե ինքը «Ժառանգությանը» ընդդիմություն չի համարում, և որ այդ կուսակցությունը գնում է ՕԵԿ ճանապարհով:
«Եթե Գոհար Վեզիրյանի մակարդակն այնքան է, որ առանց քաղաքական ուժերի անցած ուղին նայելու՝ «Ժառանգությանն» ՕԵԿ հետ է համեմատում, այդ մարդուն ի՞նչ ասես: Վեզիրյանը, երևի, ուրիշ, յուրահատուկ ակնոց ունի և մեր կուսակցությանն ու աշխարհին դրանով է նայում: Բայց բանն այն է, որ նույն ակնոցից չունեն մեր քաղաքացիները»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ամփոփելով՝ պատգամավորը նկատեց, որ եթե մեկը որոշել է վրադ ցեխ շպրտել, չես կարող նրան համոզել, որ դա լավ բան չէ, և ցեխ շպրտելուց առնվազն ձեռքերն են կեղտոտվում:








































