Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաներն ավելի շատ են քնի հետ կապված խանգարումներ ունենում, երբ մայրերը ճնշված են:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները պարզել են, որ ճնշվածության ախտանիշներ ունեցող մայրերը կարող են խանգարել, որ իրենց փոքրիկները հանգիստ քնեն:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 45 կին և նրանց մինչև երկու տարեկան երեխաները:










































