Շվեյցարական Nestle ընկերությունը մանկական սնունդ արտադրող Pfizer ստորաբաժանման համար առաջարկել է 9 մլրդ դոլար` դրանով իսկ գերազանցելով Groupe Danone և Mead Johnson Nutrition ընկերությունների համատեղ հայտը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին գրել է The Wall Street Journal-ը` հղում կատարելով անանուն աղբյուրներին:
Ենթադրվում է, որ գործարքի մասին, որը կարող է դառնալ 2012թ. խոշորագույնը, կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ: Ընդ որում՝ հրատարակությունում ընդգծում են, որ Pfizer-ը կարող է վերջին պահին մտափոխվել:
Pfizer-ը վերջին շրջանում աճուրդի էր հանել իր մի քանի ստորաբաժանումները ընկերության վերակազմավորման շրջանակում:








































