ՀՀ-ում, ձեռնարկությունների կարծիքով, մրցակցության խթանման և պետական հակամենաշնորհային քաղաքականության առումով իրավիճակը գործարարության համար աննպաստ է և հանդիսանում է հիմնական թույլ կողմերից մեկը: Մրցունակության համաշխարհային զեկույցի հետազոտության շրջանակներում գործարարների կարծիքի ուսումնասիրությունն արձանագրում է 2005 թվից միջավայրի վատթարացում՝ այլ երկրների համեմատությամբ: Այս ասպարեզում նմանատիպ զարգացումներ են գրանցվել նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն այդ երկրները ՀՀ-ից առավել լավ դիրքում են:
Այսօր ներկայացված՝ Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում մրցակցության միջավայրի գնահատականում տեղական մրցակցության ինտենսիվության ցուցանիշը նահանջել է 28 միավորով, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը՝ 30-ով, շուկայում գերիշխման աստիճանը՝ 22-ով, առևտրային արգելքների առկայությունը՝ 14-ով, բիզնեսի տեսանկյունից կանոնների ազդեցությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա՝ 60-ով, և միակ առաջընթացն արձանագրվել է մտավոր սեփականության պաշտպանության առումով՝ բարելավումը՝ 11-ով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ՝ օլիգարխիայի հանդեպ բացասական վերաբերմունք է առաջանում, ինչը «հոգեբանական բարդույթ» է:











































