«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ից կրած պարտությունը:
«Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության շրջանակներում սա մեր առաջին պարտությունն էր: Այն ինձ առանձնապես չտպավորեց և չդարձավ բացասական էմոցիաների առաջացման պատճառ: Խաղը ոչ-ոքի էր ավարտվում, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: Արդեն ապրիլ ամիսն է. տղաները բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել: Թիմն ուժասպառ է եղել: Բնական է, որ ֆուտբոլիստներից մեկը կարող է նաև սխալվել: Ընդհանրապես, երկու թիմերն էլ հանդիպման ընթացքում շատ էին սխալվում: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին բնորոշ խաղ էր: Մենք պարտության արժանի չէինք, բայց պարտվեցինք: Այդպիսին է ֆուտբոլը:
Առջևում պատասխան հանդիպումն է. գերբնական գործողություններ մեզնից չեն պահանջվում: Խնդիրը միանգամայն լուծելի է`եթե սեփական հարկի տակ հաղթահարենք «Բավարիա»-ի արգելքը 1:0, 2:0 կամ 3:1 հաշվով, կնվաճենք եզրափակչի ուղեգիրը: Ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ եզրափակիչում խաղալու համար դեռ կվերադառնանք այստեղ»,- Մոուրինյոյին մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































