«Առավոտ»-ը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հայրենի Վանաձորում երեկ կազմակերպել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բենիամին Սմեխովի երեկույթը, որին ներկա է եղել մարզի մտավորականությունը:
«Հանդիպումից հետո վարչապետը չկորցնելով պահը՝ ուզածի պես քարոզել է ՀՀԿ-ի օգտին»:
«Առավոտ»-ի աղբյուրները պնդում են, որ Վանաձորում Սմեխովի համերգը մեծ արձագանք է ունեցել, քանի որ վերջինս, բացի Երևանից, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի այլ քաղաքներում երբևէ համերգներ չի ունեցել:









































