Եթե Ռուսաստանում պարբերաբար հայազգիներ են սպանվում, իսկ հայկական կողմն այդ առնչությամբ որևէ կերպ դժգոհություն չի արտահայտում, կարելի է փաստել, որ հայ-ռուսական հարաբերություններում կաշկանդվածություն կա, որ Հայաստանը չի ուզում քայլեր անել, որոնք իր «տիրոջը» դուր չեն գա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Սարո Սարոյանը:
«Այն ամբողջ կաշկանդվածությունը, որ մեկ տասնյակ տարուց ավելի նկատելի է հայ-ռուսական հարաբերություններում, մեծ նշանակություն ունի Հայաստանի պատկան մարմինների նմանօրինակ դիրքորոշման, դժգոհություն չբարձրացնելու գործում: Վերջին տասնամյակը վառ ապացույց է, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ լավ է: Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը շատ մեծ է, և որքան էլ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ այդ երկրի հետ բնականոն հարաբերություններ են հաստատված, այդպես չէ»,- ասաց փորձագետը:








































