ՄԱԿ-ի դիտորդները ընդունել են, որ իրենց բարդ աշխատանք է սպասվում՝ զինադադարի պահպանմանը հետևելու առումով. Սիրիայում դարձյալ բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով սպանվել էին 7 քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է AFP-ն, դիտորդական խմբի ղեկավար Ահմեդ Հիմիչեն ասել է, որ դիտորդները կփորձեն իրենց գործողությունները աստիճանաբար իրականացնել:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ասել է՝ հուսով է, որ զինադադարը ամբողջովին կպահպանվի՝ հավելելով, սակայն, որ անհրաժեշտ է այլընտրանքային ծրագրեր մշակել:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսելով Սիրիայի ընդդիմության մասին` հայտնել էր, որ երկուշաբթի օրը Սիրիայում 35 սպանվածներից 11-ը զինվորներ էին, իսկ դա նշանակում է, որ ընդդիմությունը ևս չի կատարում իր պարտավորությունները:









































