Պաշտոնատար անձինք հայտնում են, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանամերձ քաղաքում հայտնաբերվել են 14 մարդու անդամահատված մարմիններ: Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, թե Մեքսիկայում ինչպես են ավարտվում «թմրադեղերի պատերազմները»:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, մարմինները հայտնաբերվել են Նուևո Լարեդոյում՝ 10 սև պլաստիկ տոպրակների մեջ: Հանցագործները նաև սպառնալիքներ պարունակող գրություններ էին թողել:
Հիշեցնենք, որ 2006 թվականից ի վեր Մեքսիկայում 50000 մարդ է մահացել թմրադեղերի վաճառքով զբաղվող հանցախմբերի միջև ծագած «պատերազմների» պատճառով: