Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ արաբական 6 երկրները երեկ Դոհայում քննարկել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Աբու Մուսա կղզի, որը վիճահարույց տարածք է Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համար:
Արաբական 6 երկրների արտաքին գործերի նախարարները Թեհրանին կոչ են արել դադարեցնել այդ, ինչպես նաև երկու այլ կղզիների բռնազավթումը:
«ՊԾԱԵՀԽ-ն իր համերաշխությունն է հայտնում Արաբական Միացյալ Էմիրություններին և աջակցում է նրան գրավյալ կղզիների բռնազավթումից ազատելու և իր ինքնիշխանությունը տարածելու հարցում: ՊԾԱԵՀԽ-ն Իրանին կոչէ անում դադարեցնել կղզիների բռնազավթումը և բավարարել ԱՄԷ-ի կոչը՝ բանակցությունների միջոցով այդ հարցը խաղաղ և արդարացի լուծել կամ էլ դիմել միջազգային դատարան»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին կայացած Ահմադինեժադի այցից հետո ԱՄԷ-ն ետ է կանչել իր դեսպանին Թեհրանից, իսկ կողմերի միջև լարվածություն է սկսվել:










































