Անհայտ ռազմական ինքնաթիռները երեքշաբթի օրը` ապրիլի17-ին, գնդակոծել են Սոմալիի հյուսիսում գտնվող ծովահենների ենթադրյալ բազան: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Գնդակոծման հետևանքով երկու խաղաղ բնակիչներ ստացել են վնասվածքներ: Չի հաղորդվել, թե արդյոք տուժածներ կա՞ն ծովահենների շրջանում:
Ականատեսների պատմելով՝ երկու ինքնաթիռներ ռմբակոծել են Բոսասո քաղաքից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը: Տեղի իշխանությունները սկսել են դեպքի հետաքննությունը:
Նշենք, որ Սոմալիի ծովահենները Հնդկական օվկիանոսում պարբերաբար նավեր են բռնագրավում` փրկագին ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Եվրամիությունն ընդլայնել է ռազմական գործողությունների շրջանակում Սոմալիի ծովահենների դեմ պայքարող մանդատը: Մասնավորապես, եվրոպացիները կարող են գնդակոծել ծովահենների զենքի պաշարները: Դռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ինքնաթիռները պատկանել են եվրոպական որևէ պետության, թե՝ ոչ:









































