Բրիտանացի գիտնականներն օգտագործում են Twitter սոցիալական ցանցը` ազգի տրամադրությունը բացահայտելու համար:
Daily Mail-ը գրում է, որ Բրիսթոլ համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 500 միլիոն հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցում ավելի քան 10 միլիոն օգտատերերի կողմից՝ 2009-2012 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Նրանք պարզել են, որ հասարակության մեջ ավելանում է բացասական տրամադրությունը, բարկությունն ու վախը: Նման զգացմունքները, որոնք արտահայտվել են սոցիալական ցանցում, համընկել են երկրի համար կարևոր իրադարձությունների, ցույցերի հետ:
Հետազոտության ժամանակ գիտնականները կենտրոնացել են տրամադրությունը գնահատելու և տրամադրության փոփոխություններն ուսումնասիրելու վրա:









































